ՌԴ ՌՕՈւ–ն բարձր ճշգրտությամբ հարվածներ է հասցրել Ուկրաինայի առանցքային ռազմական օբյեկտների

Անցած օրվա ընթացքում ռուսական բանակը շարքից հանել է Ուկրաինայի ռազմական օդանավակայանն ու ռադիոյի և ռադիոտեխնիկական հետախուզության գլխավոր կենտրոնը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Ռուսական բանակը մարտի 12-ի առավոտյան մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքով հարված է հասցրել Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներին։ Այս մասին տեղեկացրել է ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
ՄԱԿ-ը ռազմակենսաբանական ծրագրերի մասին հետաքննություն սկսելու մանդատ չունի. Դյուժարիկ
Գեներալը հայտնել է, որ շարքից հանվել են Վասիլկովի ռազմական օդանավակայանը և Բրովարի ռադիոտեխնիկական հետախուզության գլխավոր կենտրոնը:
Մեկ օրվա ընթացքում օդատիեզերական ուժերի ավիացիան և ՀՕՊ-ը օդում խոցել են հինգ ԱԹՍ, այդ թվում՝ երկու «Բայրաքթար ՏԲ-2»: ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են մեկ «Տոչկա-Ու» հրթիռ։
Ընդհանուր առմամբ Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում շարքից դուրս է բերվել այդ երկրի ռազմական ենթակառուցվածքի 3491 օբյեկտ, ոչնչացվել է 123 անօդաչու թռչող սարք, 1127 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի 115 ռեակտիվ համակարգ, դաշտային հրետանու 423 զենք և ականանետ, 934 միավոր հատուկ ռազմական ավտոտեխնիկա:
Բացի այդ, գերատեսչության ներկայացուցչի խոսքով, ԴԺՀ-ի ստորաբաժանումները ռուսական զորքերի կրակային աջակցությամբ հսկողության տակ են վերցրել Վալերիանովկա և Զելյոնի Գայ բնակավայրերը և հարավից ու արևելքից արգելափակել են Նովոանդրեևկան: Առաջխաղացումն, ըստ խորության, կազմել է 9 կմ։
ՌԴ ԶՈւ-ն հասել է Նովոդոնեցկոյե, Նովոմայորովսկոյե, Պավլովկա բնակավայրեր և շարունակում է հարձակումը ԴԺՀ զորքերի խմբավորմների հետ: Մեկ օրում առաջխաղացումը կազմել է 21 կիլոմետր։
ՌԴ ՊՆ-ն հայտնում է նաև, որ ԼԺՀ զորքերի խմբավորումը շարունակել է հարձակողական գործողությունները, վերահսկողության տակ վերցրել Սուրովցևկա, Շչեդրիշչևո, Ժիտլովկա բնակավայրերը, արգելափակել է Ռուբեժնոյե բնակավայրը: Առաջխաղացումը կազմել է 6 կիլոմետր։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 17–րդ օրը։