Հաջիևը հայտարարել է Թուրքիայում «3+3» ձևաչափի մասնակիցների հանդիպման հնարավորության մասին

Ադրբեջանի նախագահի օգնականը նշել է, որ կողմերը լրացուցիչ առաջարկների են սպասում «3+3» տարածաշրջանային հարթակի վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. «3+3» տարածաշրջանային հարթակի հերթական նիստը նախատեսվում է անցկացնել Թուրքիայում: Ինչպես հայտնում է Sputnik Թուրքիան` այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Հաջիևի խոսքով՝ նոր հանդիպման անցկացման հարցն այժմ մշակվում է դիվանագիտական ուղիներով:
Մոսկվան ու Թբիլիսին կքննարկեն «3+3» ձևաչափը
Բաքվի ներկայացուցիչը հայտարարել է, որ տարածաշրջանի երկրներն իրենք պետք է լուծեն այդ տարածաշրջանի խնդիրները, միավորեն համագործակցության համար առկա մեծ ներուժը:
Որոշ խնդիրների հետ կապված` մյուս տարածաշրջաններում կողմերը դիվանագիտական խողովակներով սպասում են լրացուցիչ առաջարկների՝ «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպման անցկացման վերաբերյալ։
Ձևաչափը նախատեսում է Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի մասնակցությունը: Սակայն պաշտոնական Թբիլիսին դեռ հրաժարվում է միանալ նախաձեռնությանը։ Առաջին նիստը կայացել է Մոսկվայում 2021 թվականի դեկտեմբերի 10-ին՝ «3+2» ձևաչափով: