Բերդ քաղաքում ձյուն է տեղում. ի՞նչ է իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Հանրապետության մի շարք մարզերում բուք է, ճանապարհներին տեղ–տեղ առկա է մերկասառույց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. ՀՀ տարածքում այս ժամի դրությամբ կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:
Սյունիքի մարզի Գորիս-«Զանգեր» և Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Տավուշի մարզի Բերդ քաղաքում ձյուն է տեղում։
Այս իրավիճակը հաշվի առնելով` ԱԻՆ–ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կա մոտ 267 բեռնատար ավտոմեքենա։
«Արցախէներգոն» հորդորում է խնայողաբար օգտվել էներգիայից, «բայց տներումը կուճիր խոխեք կան»