Բայդենը Պետդեպարտամենտին հանձնարարել է 200 մլն դոլար հատկացնել Ուկրաինային

Գումարը տրամադրվում է որպես պաշտպանական օգնություն, այն կվերցնեն Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության բյուջեից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հուշագիր է ստորագրել Ուկրաինային 200 մլն դոլարի պաշտպանական օգնություն հատկացնելու մասին։ Տեղեկությունը հայտնել է Սպիտակ տունը:
Փաստաթղթում նշվում է, որ հուշագիրը հասցեագրված է ԱՄՆ պետքարտուղարին, որը պետք է օտարերկրյա պետություններին օգնության մասին օրենքի շրջանակներում «օգնություն տրամադրի Ուկրաինային»:
Նշվում է, որ միջոցները կվերցնեն ԱՄՆ պաշտպանության նախարարության բյուջեից։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 17–րդ օրը։