Արցախի ԱԺ–ի ֆեյսբուքյան էջը ադրբեջանական հաքերային հարձակումից հետո վերականգնվել է

Ադրբեջանական հաքերները էջով Արցախի բնակչության դեմ ուղղված սպառնալիքներ էին տարածել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջը հաքերային հարձակումից հետո արդեն վերականգնված է։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ԱԺ մամուլի ծառայությունը։
«Տեղեկացնենք, որ Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջը վերականգնված ու պաշտպանված է»,– նշված է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ մարտի 11-ի երեկոյան Արցախի Հանրապետության Ազգային ժողովի Facebook-ի էջը ենթարկվել է թշնամու հաքերային հարձակման։
Էջով տարածել էին Արցախի բնակչության դեմ ուղղված սպառնալիքներ, իսկ գլխավոր նկարը փոխարինվել էր ադրբեջանական դրոշով։