WhatsApp–ն արգելքի տակ չի հայտնվի. աղբյուր

WhatsApp–ի տարբերանշանը
ՌԴ գլխավոր դատախազությունը պահանջել է արգելել Meta ընկերության գործունեությունը Ռուսաստանում, ինչը ենթադրում է, որ Facebook-ից բացի, կարգելվի նաև Instagram-ի և WhatsApp-ի գործունեությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի - Sputnik. WhatsApp մեսենջերին չի վերաբերի այն արգելքը, որը Ռուսաստանում կարող է կիրառվել Meta ընկերության դեմ: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել իրավապահ մարմինների աղբյուրը:

«WhatsApp–ին չի առնչվի, քանի որ այդ մեսենջերը հաղորդակցության միջոց է, ոչ թե տեղեկությունների հրապարակման աղբյուր», - ասել է գործակալության զրուցակիցը։

Հիշեցնենք` Ռուսաստանի գլխավոր դատախազությունը դիմել է դատարան՝ խնդրելով Meta-ն (Facebook-ի, Instagram-ի, WhatsApp-ի) ճանաչել ծայրահեղական կազմակերպություն։
Գերատեսչությունը պահանջում է արգելել այդ ընկերության գործունեությունը Ռուսաստանում։ «Ռոսկոմնադզորը» նաև պահանջել է սահմանափակել Instagram-ի հասանելիությունը։
Ինչպես արդեն հայտնել էինք, ամերիկյան Meta բազմազգ հոլդինգը մեղմացնում է ատելության խոսքի կանոնները (hate speech) և ժամանակավորապես որոշ երկրներում Facebook-ի և Instagram-ի օգտատերերին չի արգելի ռուս զինվորականների նկատմամբ բռնություն կոչեր անել։ Միաժամանակ ընկերությունը պահպանում է Ռուսաստանի խաղաղ բնակչության դեմ ուղղված ատելության խոսքի արգելքը։