Վթար Երևանում. ավտոմեքենայում միայն անչափահասներ են եղել

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել մետաղյա ճաղավանդակին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Այս գիշեր Երևանում վթար է գրանցվել, որի հետևանքով անչափահաս վարորդն ու ուղևորը հիվանդանոց են տեղափոխվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ժամը 03:19-ին ահազանգ է ստացել, որ Վահագն Դավթյան փողոցի թիվ 29 շենքի բակում ՃՏՊ տեղի է ունեցել: Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի մետաղյա ճաղավանդակին։
Ավտովթար Արագածոտնի մարզում. Mercedes–ի վարորդը տեղում մահացել է
Վթարի ենթարկված ավտոմեքենայում անչափահասներ են եղել։ Փրկարարները վարորդին` 15 տարեկան Ա. Մ.–ին, և ուղևորին` 13 տարեկան Տ. Ս.-ին, դուրս են բերել ավտոմեքենայից ու մոտեցրել շտապօգնության մեքենային։ Նրանց տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Գեղարքունիքում մերկասառույցի պատճառով մեքենաներ են բախվել. 63-ամյա ուղևորը հիվանդանոցում է