ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Ռուսաստանի լիբերալ–դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին դուրս է եկել կոմայից։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։
«Ժիրինովսկուն դուրս են բերել դեղորայքային քնից», - ասել է նա:
ՌԻԱ Նովոստին էլ տեղեկացնում է, որ Ժիրինովսկին արդեն սկսել է հանձնարարականներ տալ, ուսումնասիրում է նորություններն ու փաստաթղթերը։
Հիշեցնենք` Վլադիմիր Ժիրինովսկին կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքով վարակվելուց հետո հունվարից գտնվում է Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում, բայց նրա հոսպիտալացման մասին հայտնի դարձավ փետրվարի սկզբին:
Ավելի վաղ նա ասել էր, որ ութ անգամ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։
Մարտի 8-ին տեղեկություն տարածվեց, որ պատգամավորի վիճակը ծանր է, դինամիկան` բացասական։ Հաղորդվում էր, որ քաղաքական գործիչը դեղորայքային կոմայի մեջ է։