ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Ռուսաստանի գլխավոր դատախազությունը դիմել է դատարան ՝ խնդրելով Meta-ն (Facebook-ի, Instagram-ի, WhatsApp-ի) ճանաչել ծայրահեղական կազմակերպություն։
Գերատեսչությունը պահանջում է արգելել այդ ընկերության գործունեությունը Ռուսաստանում։ «Ռոսկոմնադզորը» նաև պահանջել է սահմանափակել Instagram-ի հասանելիությունը։
Ավելի վաղ «Ռոսկոմնադզորը» Meta Platforms Inc-ի վարչակազմից պահանջել էր կարճ ժամանակում հաստատել կամ հերքել համացանցում հայտնված տեղեկատվությունը Ռուսաստանի քաղաքացիների, այդ թվում ՝ ՌԴ Զինված ուժերի զինծառայողների նկատմամբFacebook և Instagram սոցիալական ցանցերում կոնտենտի կանոնների փոփոխման մասին:
Ինչպես արդեն հայտնել էինք, ամերիկյան Meta բազմազգ հոլդինգը մեղմացնում է ատելության խոսքի կանոնները (hate speech) և ժամանակավորապես որոշ երկրներում Facebook-ի և Instagram-ի օգտատերերին չի արգելի ռուս զինվորականների նկատմամբ բռնություն կոչեր անել։ Միաժամանակ ընկերությունը պահպանում է Ռուսաստանի խաղաղ բնակչության դեմ ուղղված ատելության խոսքի արգելքը։
Իր հերթին ՌԴ Քննչական կոմիտեում գործ է հարուցվել Meta-ի աշխատակիցների կողմից Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ բռնության անօրինական կոչերի կապակցությամբ: