ՆԱՏՕ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ է ակնկալում բոլոր դաշնակիցներից. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն չի թաքցնում, որ Թուրքիան Ռուսաստանի դեմ պայքարում առանցքային դեր է խաղում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի - Sputnik. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ է ակնկալում բոլոր դաշնակիցներից, ազդանշանը փոխանցվել է նաև Թուրքիային: Այս մասին հայտնում է CNN Turk-ը ։
«Այո, մենք ակնկալում ենք, որ մեր բոլոր դաշնակիցները պատժամիջոցներ կսահմանեն։ Այնպես որ, մենք կարող ենք Ռուսաստանին ստիպել վճարել այդ գինը։ Ես այդ մասին նաև պարոն Չավուշօղլուին եմ ասել։ Թուրքիան այստեղ առանցքային դեր է խաղում», – հայտարարել է Ստոլտենբերգը։
Հիշեցնենք` փետրվարի24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 16–րդ օրը։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։