Meta-ի հակառուսական նոր քաղաքականությունը կկիրառվի միայն Ուկրաինայում

Instagram. Արխիվային լուսանկար
Meta-ն հայտնել է, որ Facebook-ը և Instagram-ը ռուսատյացություն և ռուսաստանցիների հանդեպ ցանկացած խտրականություն չեն հանդուրժի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Facebook-ի և Instagram-ի նոր քաղաքականությունը կկիրառվի միայն Ուկրաինայում՝ թույլ տալով տեղի օգտատերերին իրենց «զայրույթն» արտահայտել Ռուսաստանի զորքերի հասցեին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Meta-ին։
Բացի այդ, Meta-ն հայտնել է նաև, որ Facebook-ը և Instagram-ը ռուսատյացություն և ռուսաստանցիների հանդեպ ցանկացած խտրականություն չեն հանդուրժի։
Նշվում է նաև, որ Facebook-ի և Instagram-ի նոր խմբագրական քաղաքականությունը ժամանակավոր միջոց է, որը կիրառվում է «աննախադեպ հանգամանքներում»։
Ինչպես արդեն հայտնել էինք, ամերիկյան Meta բազմազգ հոլդինգը մեղմացնում է ատելության խոսքի կանոնները (hate speech) և ժամանակավորապես որոշ երկրներում Facebook-ի և Instagram-ի օգտատերերին չի արգելի ռուս զինվորականների նկատմամբ բռնություն կոչեր անել։ Միաժամանակ ընկերությունը պահպանում է Ռուսաստանի խաղաղ բնակչության դեմ ուղղված ատելության խոսքի արգելքը։
Իր հերթին ՌԴ Քննչական կոմիտեում գործ է հարուցվել Meta-ի աշխատակիցների կողմից Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ բռնության անօրինական կոչերի կապակցությամբ:
Ավելի ուշ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը դիմել է դատարան՝ խնդրելով Meta-ն (Facebook-ի, Instagram-ի, WhatsApp-ի) ճանաչել ծայրահեղական կազմակերպություն։