ՄԱԿ-ի ԱԽ-ում սկսվել է Ուկրաինայում ԱՄՆ-ի ռազմակենսաբանական ծրագրերի վերաբերյալ նիստը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուդ. Արխիվային լուսանկար
Ռուսաստանը խնդրել է մարտի 11-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նիստ անցկացնել Ուկրաինայում ԱՄՆ-ի ռազմակենսաբանական ծրագրերի կապակցությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սկսել է Ուկրաինայում ԱՄՆ-ի ռազմա-կենսաբանական ծրագրերի վերաբերյալ նիստը։
Խորհրդի անդամներից առաջինը ելույթ է ունեցել Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբեզնյան։
ԱՄՆ-ն ավելի վաղ դադարեցրել էր իր տարածքում ռազմակենսաբանական հետազոտություններն ամերիկյան բնակչության համար վտանգի պատճառով:
«Այդ ժամանակ Կիևի իշխանությունը, ըստ էության, հավանություն է տվել իր երկիրը փորձադաշտ դարձնելու և Ուկրաինայի բնակիչներին որպես պոտենցիալ փորձարարներ օգտագործելու գաղափարին», - ասել է Նեբենզյան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:
Նրա խոսքով՝ այժմ Կիևն Արևմուտքի հրահանգով անհապաղ դադարեցնում է կենսաբանական ծրագրերն ու վերացնում է հետքերը:
Համապատասխան նիստ անցկացնելու խնդրանքով ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչությունը դիմել է մարտի 10–ի երեկոյան:
Ավելի վաղ Ռուսաստանի ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը հայտնել էր, որ ռազմական հատուկ գործողության ընթացքում Ուկրաինայի տարածքում բացահայտվել է ավելի քան 30 կենսաբանական լաբորատորիաների ցանցի գործունեությունը, դրանք աշխատում էին ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կից սպառնալիքի կրճատման գործակալության պատվերով: Վաշինգտոնը պնդում է, որ Ուկրաինայում ԱՄՆ պատվերով կենսաբանական լաբորատորիաների աշխատանքի մասին հայտարարությունները քարոզչություն և ապատեղեկատվություն են:
Չղջիկները` որպես կենսաբանական զենքի գործակալներ. ՌԴ ՊՆ–ն նոր տվյալներ է հրապարակել