Խորվաթիայի մայրաքաղաքի վրա անհայտ օբյեկտ է ընկել, որից հետո պայթյուն է որոտացել

Տարածքը, որտեղ գրանցվել է միջադեպը, շրջափակված է, տեղում աշխատում են փորձագետները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Անցած գիշեր Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբի թաղամասերից մեկում անհայտ օբյեկտ է ընկել, ինչից հետո հզոր պայթյուն է գրանցվել։ Հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ տարածքը շրջափակվել է, տեղում աշխատում են մասնագետները։
Պաշտոնական տվյալներով` դեպքը տեղի է ունեցել ժամը 23.00-ին (Երևանի ժամանակով` 02.00-ին)։ Զագրեբի ոստիկանության բաժինը քաղաքացիներից մի քանի ահազանգ է ստացել պայթյունի մասին։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ պայթյունի տեղում առաջացած փոսի մոտ նաև երկու պարաշյուտ է հայտնաբերվել։
Պայթյունի հետևանքով մեքենաներ են վնասվել, տուժածներ չկան։
Ոստիկանությունը լրատվամիջոցներին հորդորում է չճշտված տեղեկություն չտարածել։