ՀՀ–ն կարող է դիմել ԵԱՀԿ ՄԽ–ին Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ սկսելու հարցով

Վահան Հունանյան. Արխիվային լուսանկար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Հայաստանն առաջիկայում կարող է դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով:
ՀՀ ԱԳ Ն մամուլի խոսնակ Վահան Հունանյանը այս մասին ասել է «Արմենպրեսին»։
Ավելի վաղ` մարտի 7–ին, ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, թե Ադրբեջանը բազմիցս Հայաստանին խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկություն է արել և որ չնայած դժվարություններին, կարելի է մտածել հարաբերությունների կարգավորման մասին:
Հունանյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ռազմավարություն է որդեգրել և բնականաբար այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն է դրսևորում:
Ինչ վերաբերում է կոնկրետ խաղաղության պայմանագիր ստորագրելուն, մի քանի անգամ բարձրագույն մակարդակով հայտարարվել է, որ դա կառավարության օրակարգային առաջնահերթություններից է: