Հայաստանը «Եվրատեսիլ – 2022» մրցույթում կներկայացնի Ռոզա Լինը

Ռոզա Լին
Եվրատեսիլյան երգի և տեսահոլովակի պրեմիերան տեղի կունանա հաջորդ շաբաթ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Հայաստանը «Եվրատեսիլ–2022» մրցույթում կներկայացնի 21-ամյա Ռոզա Լինը Վանաձորից։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը։
«Իմ երգերն ուղևորություն են դեպի իմ ներաշխարհ, իմ հոգին ու զգացմունքները։ Երաժշտությունն իմ տունն է, որից երբեք չեմ կարող հրաժարվել: Անգամ վատագույն օրերը կարող են լավագույն մեղեդիների վերածվել»,– ասել է Ռոզա Լին։
Եվրատեսիլյան երգի և տեսահոլովակի պրեմիերան տեղի կունանա մարտի 19-ին։
Նշենք, որ «Եվրատեսիլ–2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ելույթ է ունենալու առաջին եզրափակիչում, որը տեղի է ունենալու մայիսի 10-ին, իսկ երկրորդ փուլը` 12-ին։
Մրցութային եզրափակիչ փուլը կայանալու է մայիսի 14-ին։ Առաջին կիսաեզրափակիչի օրը ելույթ են ունենալու Ալբանիան, Լատվիան, Շվեյցարիան, Սլովենիան, Բուլղարիան, Մոլդովան, Ուկրաինան, Լիտվան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Պորտուգալիան, Դանիան, Հայաստանը, Ավստրիան, Խորվաթիան, Իսլանդիան և Հունաստանը։ Երկրորդում` Ավստրալիան, Վրաստանը, Կիպրոսը, Սերբիան, Ֆինլանդիան, Ադրբեջանը, Սան Մարինոն, Իսրայելը, Մալթան, Մոնտենեգրոն, Ռումինիան, Չեխիան, Լեհաստանը, Բելգիան, Հյուսիսային Մակեդոնիան, Շվեդիան, Էստոնիան և Իռլանդիան։
Մրցույթը կայանալու է Իտալիայում` Թուրին քաղաքում։
ՌԴ–ն զրկվել է «Եվրատեսիլին» մասնակցելու իրավունքից