Հայաստանի որոշ հատվածներում ձյուն է գալիս, Կապան-Գորիս ավտոճանապարհին մառախուղ է

Մառախուղ
Որոշ ավտոճանապարհներ տեղ-տեղ պատված են մերկասառույցով: Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ռուսական կողմում կրկին բեռնատարներ են կուտակվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար:
Կազմվել է վարորդական տեսական քննությունների նոր հարցաշար. ՃՈ
Տավուշի և Լոռու մարզերում, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածում ձյուն է գալիս:
Շիրակի մարզի Թորոսգյուղ-Աշոցք, Արթիկ-Ալագյազ, Սյունիքի մարզի Գորիս-«Զանգեր», Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհները տեղ-տեղ պատված են մերկասառույցով:
Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում և Սյունիքի մարզի Կապան-Գորիս ավտոճանապարհին մառախուղ է:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ռուսական կողմում կա մոտ 250 բեռնատար ավտոմեքենա։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Ավտովթար Արագածոտնի մարզում. Mercedes–ի վարորդը տեղում մահացել է