ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չի սահմանի, որոնք կվերաբերեն նավթային և գազային ոլորտներին։ Ինչպես տեղեկացնում է hirado.hu կայքը, այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
«Մենք մեր օգտին ենք լուծել ամենակարևոր հարցը։ Չեն լինի պատժամիջոցներ, որոնք կվերաբերեն նավթագազային հատվածին, այսինքն՝ հետագայում ևս կապահովվի Հունգարիայի էներգամատակարարումը»,- ասել է Օրբանը։
Հիշեցնենք` արևմտյան երկրները հակառուսական պատժամիջոցներ են սահմանել Ուկրաինայի իրավիճակի պատճառով։ Պատժամիջոցները մասնավորապես առնչվում են ՌԴ խոշորագույն բանկերին, այդ թվում՝ Սբերբանկին ու ՎՏԲ-ին։ Եվրամիությունը, ԱՄՆ-ը, Կանադան և մի շարք այլ երկրներ փակել են իրենց օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար. մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունը։ Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական արտադրանքի մատակարարումների համար։
Բացի այդ, ԱՄՆ-ն մարտի 8-ին արգելք է սահմանել ռուսական նավթի, հեղուկացված բնական գազի և ածխի ներկրման վրա: Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ 2022 թվականի վերջին կդադարեցնի Ռուսաստանից նավթի և նավթամթերքի ներկրումը: