Դարդանելի նեղուցը փակել են նավերի տեղաշարժի համար

Դարդանելի նեղուցը միացնում է Էգեյան ծովը Մարմարա ծովի հետ, իսկ Բոսֆորի հետ միասին՝ նաև Սև ծովին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Դարդանելի նեղուցը նավերի երթևեկության համար փակ է նավի անսարքության պատճառով: Այս մասին ասված է Թուրքիայի Տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարարության Ծովային գործերի գլխավոր վարչության տարածած հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Քանի որ «Կապիտան Շիրյագին» նավը վաղ առավոտյան ծանծաղուտում է հայտնվել, Չանաքալե նավահանգստի ղեկավարությունը փակել է երկկողմանի ծովային նավագնացությունը Չանաքալեի նեղուցով, և պաշտոնական ցուցումներին համապատասխան հրահանգներ են տրվել նավի փրկության համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Տեղեկացնենք, որ Դարդանելի նեղուցը միացնում է Էգեյան ծովը Մարմարա ծովի հետ, իսկ Բոսֆորի հետ միասին՝ նաև Սև ծովին։
Նեղուցի երկարությունը մոտ 65 կմ է, լայնությունը՝ 1,3-ից 6 կմ, միջին խորությունը 50 մ է։