ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Չինաստանը կիբեռհարձակման է ենթարկվում արտերկրից, հիմնականում` ԱՄՆ տարածքից։ Տեղեկությունը հայտնում է «Սինխուա» գործակալությունը։
«Հաքերները Չինաստանում «կոտրված» համակարգիչներն օգտագործում են Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և Բելառուսի վրա կիբեռհարձակումներ գործելու նպատակով»,– գրում է լրատվամիջոցը։
Ըստ նույն աղբյուրի` Չինաստանից գրանցված կիբեռհարձակումների 87%-ն ուղղված է հատկապես Ռուսաստանի դեմ։
Հիշեցնենք` Ուկրաինայում ՌԴ–ի հայտարարած հատուկ գործողությունից հետո ռուսական մի շարք խոշոր լրատվամիջոցների կայքեր հզոր կիբեռհարձակման էին ենթարկվել արտերկրից։ Այդ օրերին գրոհի էր ենթարկվել նաև Sputnik Արմենիայի կայքը։