ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Ավան վարչական շրջանում Երևանի քաղաքապետարանը քանդել է հերթական ապօրինի շինությունները, տեղեկանում ենք քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից։
Ավան վարչական շրջանում քանդվել են հերթական ապօրինի շինությունները
© Photo : press office of Yerevan municipality
Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով կազմակերպվել և իրականացվել են երեք ապօրինի շինության քանդման աշխատանքներ:
Ավան վարչական շրջանում քանդվել են հերթական ապօրինի շինությունները
© Photo : press office of Yerevan municipality
Դրանցից առաջինը գտնվել է Ավան վարչական շրջանի Քուչակ թաղամասի համար 15 և 16 շենքերի միջանկյալ հատվածում, հաջորդը՝ Աճառյան փողոցի համար 10 շենքի հարակից տարածքում:
Ավան վարչական շրջանում քանդվել են հերթական ապօրինի շինությունները
© Photo : press office of Yerevan municipality
Ապամոնտաժվել է նաև Բագրևանդի 40-րդ և 50-րդ փողոցների հատման մասում համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա կառուցված ինքնակամ շինությունը: