Ադրբեջանը շարունակում է գնդակոծել Խրամորթ, Փառուխ և Խնապատ գյուղերը

Արցախի ոստիկանությունը խոստանում է պարբերաբար տեղեկատվություն տրամադրել իրավիճակի մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը շարունակում է խախտել Ասկերանի շրջանի Խրամորթ, Փառուխ և Խնապատ գյուղերի ուղղություններով, խաղաղ բնակչության նկատմամբ օգտագործելով ականանետներ և խոշոր տրամաչափի հրաձգային զենքեր։ Նման տեղեկություն է տարածել ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։
«Ակնհայտ է, որ խաղաղ բնակչությանը թիրախավորելու և ականանետով գյուղերն արկակոծելու հերթական փորձերը նպատակաուղղված են առաջնահերթորեն խուճապ առաջացնելու հասարակության շրջանում»,–նշված է հաղորդագրության մեջ։
ԱՀ ՆԳ նախարարությունը հետևում է իրադարձությունների զարգացմանը և խոստանում պարբերաբար տեղեկատվություն տրամադրել իրավիճակի մասին:
Ի՞նչ վիճակում է Խրամորթում վիրավորված տղամարդը. նախարարությունը մանրամասներ է հայտնում
Միաժամանակ հորդորում են բոլոր լրատվամիջոցներին հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը: