Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է Արցախի Խնապատ և Փառուխ գյուղերի ուղղությամբ

Ականանետի 3 հատ ական է արձակվել Խնապատ գյուղի ուղղությամբ, իսկ 2 արկ ընկել է Փառուխ գյուղի տարածքում: Տուժածներ չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Ադրբեջանի զինված ուժերն այսօր, ժամը 16:21-ին հրադադարի պահպանման ռեժիմը կրկին խախտել են Ասկերանի շրջանի Խնապատ և Փառուխ գյուղերի ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայությունը։
«Ականանետի 3 հատ ական է արձակվել Խնապատ գյուղի ուղղությամբ, իսկ 2 արկ ընկել է Փառուխ գյուղի տարածքում: Տուժածներ չկան»,–ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ իրադարձությունների զարգացմանն օպերատիվ կերպով շարունակում է հետևել ԱՀ Ներքին գործերի նախարարությունը:
Այսօր առավոտյան էլ Ադրբեջանի զինուժը ականանետ էր կիրառել Խնապատ գյուղի ուղղությամբ, իսկ Թաղավարդում բարձրախոսով գյուղը լքելու կոչեր են հնչեցրել: