ՌԴ կառավարությունը մինչև 2022 թվականի վերջն արգելել է թեթև մարդատարների արտահանումը

Գործադիրը հստակեցրել է արտասահմանից Ռուսաստան ավելի վաղ ներմուծված ապրանքների և սարքավորումների ցանկը, որոնք ժամանակավորապես արգելվում է արտահանել երկրից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Ռուսաստանի կառավարությունը մի շարք ապրանքների արտահանման արգելք է սահմանել մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը: Այդ ցանկում ներառվել են մարդատար ավտոմեքենաներ, ինքնաթիռներ, անօդաչու թռչող սարքեր։
Հայաստանից հնարավոր կլինի արտահանել տարեկան առնվազն 200 հազար գլուխ ոչխար. Հովհաննիսյան
Ինչպես հաղորդում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը, որոշումն ընդունվել է «Ռուսաստանի անվտանգության ապահովման նպատակով հատուկ տնտեսական միջոցների կիրառման մասին» նախագահի հրամանի հիման վրա։
«Ցանկում ներառված են տեխնոլոգիական, հեռահաղորդակցման միջոցներ, բժշկական սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ, գյուղտեխնիկա, էլեկտրական սարքավորումներ (ընդհանուր առմամբ 200 անուն ապրանք), այդ թվում՝ երկաթուղային վագոններ և լոկոմոտիվներ, կոնտեյներներ, տուրբիններ, մետաղի և քարի մշակման հաստոցներ, մոնիտորներ, պրոյեկտորներ, հեռակառավարման վահանակներ և շինարարական նյութեր։ Այդ միջոցն անհրաժեշտ է ռուսական շուկայում կայունության ապահովման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Այդ ապրանքների արտահանումը ժամանակավորապես սահմանափակված է բոլոր արտասահմանյան երկրներ, բացառությամբ ԵԱՏՄ անդամ պետությունների, Աբխազիայի և Հարավային Օսիայի։ Վերջիններիս նկատամամբ գործելու է արտահանման թույլտվության կարգ, որը հաստատված է կառավարության առանձին որոշմամբ։
Այն ենթադրում է, որ ԵԱՏՄ երկրներ, Աբխազիա և Հարավային Օսիա ապրանքների արտահանման թույլտվությունները տրվելու են գյուղատնտեսության, տրանսպորտի, արդյունաբերության, ֆինանսների և բնապահպանության նախարարությունների միջոցով:
Արտահանումը կանգնած է. ինչ վիճակում են ՀՀ գինեգործներն ուկրաինական ճգնաժամի ֆոնին
Բացի այդ, կառավարության որոշմամբ ժամանակավորապես սահմանափակվել է նաև Ռուսաստանից անտառանյութի որոշ տեսակների արտահանումը։ Անտառանյութն արգելված է այն պետություններում (կա հաստատված ցանկ, – խմբ.), որոնք ոչ բարեկամական գործողություններ են իրականացրել։ Այդ որոշումը նույնպես կգործի մինչև տարեվերջ։