ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Ռուսաստանում ապրանքների առանձին տեսակների պահանջարկը բարձրանում է, բայց կասկած չկա, որ այդ հարցերը կլուծվեն։ Այսօր հրավիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Պարզ է, որ նման պահերին ապրանքային առանձին խմբերի պահանջարկը մեծանում է։ Բայց մենք կասկած չունենք, որ հանգիստ ռեժիմով աշխատելու ընթացքում լուծելու ենք այդ բոլոր խնդիրները։ Մարդիկ աստիճանաբար կկողմնորոշվեն, կհասկանան, որ չկա այնպիսի իրադարձություն, որի հետևանքները մենք չկարողանանք վերացնել», - ասել է նա։
Խնդիրները կլուծվեն նաև այն գործընկերների հետ համատեղ, որոնք չեն միացել Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին։
Պուտինը նաև հանձնարարել է տարածաշրջանային բյուջեների կայունության ապահովման լրացուցիչ մեխանիզմներ մշակել:
Անդրադառնալով պարենային անվտանգությանը՝ ՌԴ նախագահն ասել է, որ այս տարի բերքի կանխատեսումը լավն է, պահպանվում է նաև արտահանման լավ ներուժը:
Հիշեցնենք` արևմտյան երկրները հակառուսական պատժամիջոցներ են սահմանել Ուկրաինայի իրավիճակի պատճառով։ Պատժամիջոցները մասնավորապես առնչվում են ՌԴ խոշորագույն բանկերին, այդ թվում՝ Սբերբանկին ու ՎՏԲ-ին։ Եվրամիությունը, ԱՄՆ-ը, Կանադան և մի շարք այլ երկրներ փակել են իրենց օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար. մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունը ։ Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական արտադրանքի մատակարարումների համար։
Բացի այդ, ԱՄՆ-ն մարտի 8-ին արգելք է սահմանել ռուսական նավթի, հեղուկացված բնական գազի և ածխի ներկրման վրա: Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ 2022 թվականի վերջին կդադարեցնի Ռուսաստանից նավթի և նավթամթերքի ներկրումը: