Փաստերը բացահայտվել են. Պեսկովը՝ Ուկրաինայում ժամկետային զինծառայողների առկայության մասին

ՌԴ ԶՈւ–ն Ուկրաինայում. Արխիվային լուսանկար
Ռուսաստանի նախագահին զեկուցվել է նրա հրահանգի կատարման մասին՝ կտրականապես բացառել ժամկետային զինծառայողների ներգրավումն Ուկրաինայի տարածքում խնդիրներ կատարման համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ուկրաինայում ժամկետային զինծառայողների մասին տեղեկատվությունը նշելով, որ գլխավորն այն է, որ այդ փաստերը բացահայտված են, իրավիճակը շտկված է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Երեկ արդեն ասել ենք, որ համապատասխան նյութերը փոխանցվել են զինդատախազություն, որն իրականացնելու է ստուգում և տալու է իրավական գնահատական։ Դա եղել է երեկ, հետևաբար, այսօր սխալ է սպասել ինչ-որ արդյունքների։ Եկեք սպասենք, թե ինչ տեղեկություն կստացվի։ Կարևորն այն է, որ այդ փաստերը բացահայտված են, իրավիճակն այդ առումով շտկված է», - ասել է Պեսկովը լրագրողներին։
ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը երեկ հայտնել է, որ հայտնաբերվել են Ուկրաինայի տարածքում հատուկ ռազմական գործողության անցկացմանը մասնակցող ռուսական ԶՈւ ժամկետային զինծառայողների ներկայության մի քանի փաստեր:
Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ ժամկետային զինծառայողներն ու պահեստազորայինները չեն մասնակցում Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությանը և չեն էլ մասնակցելու։ Սակայն այսօր ՌԴ ՊՆ-ն հայտնեց, որ ռուսական զորամասերում հատուկ ռազմական գործողությանը մասնակցող ժամկետային զինծառայողների ներկայության մի քանի փաստեր են հայտնաբերվել:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գլխավոր զինվորական դատախազությանը հանձնարարել է ստուգումներ սկսել ու պարզել՝ ինչպես են ժամկետային զինծառայողները ներգրավվել Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության մեջ:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։