Փարիզում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շառլ Միշելի ոչ ֆորմալ հանդիպումը

Փարիզում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շառլ Միշելի ոչ ֆորմալ հանդիպումը
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակն ու անթույլատրելի համարել Ադրբեջանի կողմից վերջին օրերին շարունակվող սադրիչ գործողությունները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում ոչ ֆորմալ հադիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող օրակարգային տարբեր հարցեր:
Փարիզում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շառլ Միշելի ոչ ֆորմալ հանդիպումը
Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին: Վարչապետը ներկայացրել է Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակն ու անթույլատրելի համարել Ադրբեջանի կողմից վերջին օրերին շարունակվող սադրիչ գործողությունները:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների շուրջ:
Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ֆրանսիայի Հանրապետություն ավարտվել է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ կայացել էր Նիկոլ Փաշինյան-Էմանուել Մակրոն հանդիպումը։