Մխիթարյանը լավագույններից մեկն է նախկին ԽՍՀՄ տարածքում. ՈւԵՖԱ

Հենրիխ Մխիթարյանը 55 խաղ է անցկացրել Եվրոպայի Լիգայի խաղարկությունում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի խաղարկությունում 55 հանդիպման է մասնակցել: Համապատասխան վիճակագրությունը հրապարակել է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Այս ցուցանիշով հայ ֆուտբոլիստը երկրորդ տեղն է զբաղեցնում հետխորհրդային տարածքում։
Առաջին տեղում ուկրաինացի կիսապաշտպան Եվգենի Կոնոպլյանկան է, որը երկու խաղով ավելի է անցկացրել։
Հիշեցնենք, որ մարտի 3-ին Հենրիխ Մխիթարյանը հայտարարել էր Հայաստանի ազգային հավաքականի կազմում կարիերան ավարտելու մասին: