Լավրովը Մարիուպոլի ծննդատան վերաբերյալ լուրը արևմտյան ԶԼՄ-ների ֆեյք է անվանել

ՌԴ արտգործնախարարը խորհուրդ է տվել ինքնուրույն եզրահանգումներ անել, թե ինչ կերպ են մանիպուլացնում հասարակական կարծիքն ամբողջ աշխարհում։
Sputnik
Մարիուպոլի ծննդատունը վաղուց էր դարձել ծայրահեղականների հենակետ, այնտեղ հաճախորդներ ու աշխատակիցներ չկան, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Ծննդատուն. առաջին անգամ չենք մենք լսում տեսական ճիչեր այսպես կոչված «գազանությունների» վերաբերյալ, «որոնք անում են ռուսաստանյան զինված ուժերը»։ Մարտի 6-ին կամ 7-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում մեր պատվիրակությունը փաստեր է ներկայացրել այն մասին, որ այդ ծննդատունը վաղուց գրավված է «Ազով»* գումարտակի ու այլ արմատակաների կողմից։ Այնտեղից վռնդել են բոլոր ծննդկաններին, բոլոր բուժքույրերին, ու ընդհանրապես՝ բոլոր աշխատակիցներին, դա ուլտրածայրահեղական գումարտակի հենակետն էր»,-ասել է Լավրովը Անթալիայում ուկրաինական գործընկերոջ՝ Դմիտրի Կուլեբայի հետ հանդիպումից հետո։
Նա հավելել է-, որ այդ տվյալները ներկայացվել են երեք օր առաջ։
«Ու ես տեսել եմ բոլոր այդ ռեպորտաժները... Շատ հուզական է, բայց ցավոք, ցանկացած իրավիճակի երկրորդ կողմը, կողմ, որը թույլ է տալլիս օբյեկտիվ պատկերացում կազմել, երբեք հատուկ ուշադրության չի արժանանում»,-ասել է նախարարը։
*«Ազով» գումարտակը ՌԴ տարածքում արգելված ահաբեկչական կազմակերպություն է