Լավրովն ու Չավուշօղլուն բանակցություններ են վարել Անթալիայում

Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը. Արխիվային լուսանկար
Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների բանակցությունները կայացել են նախատեսված եռակողմ հանդիպումից առաջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն բանակցություններ են վարել Անթալիայում, որտեղ դիվանագիտական ֆորում է նախատեսված։
Մինչ այդ Չավուշօղուն հանդիպել է նաև Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբի հետ։
Լավրովի և Չավուշօղլուի բանակցությունները կայացել են Ուկրաինայի, ՌԴ–ի և Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումից առաջ։ Իսկ ահա նախատեսված եռակողմ հանդիպումը կտևի 90 րոպե, որից հետո ռուս և ուկրաինացի նախարարներն առանձին-առանձին ասուլիսով հանդես կգան։
Կոլեբն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է Լավրովի հետ բովանդակային բանակցություններ սկսել։ Ռազմական հատուկ գործողության սկսվելուց ի վեր սա առաջին հանդիպումն է լինելու ԱԳ նախարարների մակարդակով։
Նշենք, որ ՌԴ–ի` Ուկրաինայում ծավալած հատուկ գործողությունից հետո սա Ռուսաստանի և Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների առաջին հանդիպումն է։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։