ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Ճանապարհային ոստիկանությունը կազմել է վարորդական իրավունքի վկայական ստանալու համար որակավորման տեսական քննության գիտելիքների ստուգման թեստերի նոր հարցաշար, հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
«Թեստերի նոր հարցաշարը հրապարակվել է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննությունները կընդունվեն նոր հարցաշարով, այն ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում հրապարակվելուց 30 օր հետո։ Մինչ նոր հարցաշարի գործարկումը տեսական քննությունները կընդունվեն նախկինում հրապարակված գիտելիքների ստուգման թեստերի հիման վրա։