ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Հունգարիայի խորհրդարանը երկրի նոր նախագահ է ընտրել ընտանիքի, երիտասարդության և միջազգային հարաբերությունների հարցերով նախարար, վարչապետ Վիկտոր Օրբան Ֆիդեսի ղեկավարած իշխող կուսակցության փոխնախագահ Կատալին Նովակին. նա դարձել է այդ պաշտոնում առաջին կինը։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով M1 հեռուստաալիքը:
Հունգարիայի ազգային ժողովի նիստում նրա օգտին քվեարկել է 199 պատգամավորից 137-ը։
44-ամյա Նովակի մրցակիցը ընդդիմադիր կոալիցիայից 80-ամյա տնտեսագետ Պետեր Ռոնան էր:
Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից՝ 5 տարի ժամկետով: 2012 թվականից այդ պաշտոնը 2 անգամ զբաղեցրել է Յանոշ Ադերը։