Հայկ Մարությանը քաղաքական բնույթի ստենդափ է պատրաստում. «Հրապարակ»

Հայկ Մարության. Արխիվային լուսանկար
Տեղեկացվում է, որ նախկին քաղաքապետի նոր բեմադրությունը շուտով կլինի Սունդուկյան թատրոնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի- Sputnik. Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը կարծես վերադառնում է իր նախկին աշխատանքին՝ դերասանությանը։ Նման հրապարակում է արել «Հրապարակ» օրաթերթն իր այսօրվա համարում։
«Նրա շրջապատից տեղեկացանք, որ Մարությանը քաղաքական բնույթի ստենդափ է պատրաստում, որի բեմադրությունը շուտով կլինի Սունդուկյան թատրոնում»,–գրում է թերթը։
Հայկ Մարությանի հետ զրուցել չի հաջողվել, հետևաբար չեն կարողացել պարզել, թե հատկապես քաղաքականության մեջ գտնվելու տարիների որ դրվագներն է որոշել նա բեմականացնել։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հիշեցնենք` դեկտեմբերի 22-ին Երևանի ավագանին արտահերթ նիստ հրավիրեց և անվստահություն հայտնեց Հայկ Մարությանին, որը քաղաքապետ էր ընտրվել 2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով` «Իմ քայլը» դաշինքի առաջին համարի ներքո։
Մարությանը կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել 2020թ.–ին։