ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. ՀՖՖ տեսուչ Կարեն Նալբանդյանը նշանակվել է ՈւԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի 1/8-րդ եզրափակիչի «Վիտես» (Նիդեռլանդներ)-«Ռոմա» (Իտալիա) հանդիպման տեսուչ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ «Վիտես»–«Ռոմա» հանդիպումը կկայանա մարտի 10-ին Նիդեռլանդներում։
Սա կլինի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումը, պատասխան խաղը կկայանա «Ռոմայի» դաշտում։