ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ այաթոլլահ Էբրահիմ Ռայիսին շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է Իրանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը:
Ռայիսին հույս է հայտնել, որ երկու երկրներն օգտագործելով նախորդ փորձը և փոխադարձ կամքն ու ջանքերը, նոր փուլի ականատես կլինեն:
Հիշեցնենք` ԱԺ–ն Խաչատուրյանին ՀՀ նախագահ ընտրեց մարտի 3-ին։ Ըստ Սահմանադրության` նա պաշտոնը պետք է ստանձնի 10 օր անց ԱԺ հատուկ նիստում։
Խաչատուրյանի երդմնակալության համար ԱԺ հատուկ նիստը կանցկացվի մարտի 13-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: