Արցախում ողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը պարբերաբար խախտել են հրադադարը. ՊԲ

Արցախ, Մարտունի. Արխիվային լուսանկար
Հառակակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմից տուժածներ չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի - Sputnik. Մարտի 9-ին օրվա ընթացքում, այնուհետև ողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների, ինչպես նաև ականանետերի կիրառմամբ, պարբերաբար խախտել են հրադադարը, հայտնում են ՊԲ մամուլի ծառայությունից։
Տեղեկացվում է, որ ժամը 15։50֊ից մինչև մարտի 10֊ի ժամը 05։40֊ը ընկած ժամանակահատվածում հակառակորդը 15 անգամ 60 մմ. տրամաչափի ականանետ է կիրառել արևելյան ուղղությամբ՝ Խրամորթ գյուղի հարակից տարածքի վրա արձակելով ընդհանուր առմամբ 23 հատ ական։
Մինչ այդ` մարտի 9-ին, ժամը 14։00֊14։30 ի սահմաններում ԱՀ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի հարակից տարածքի ուղղությամբ արձակվել է 60 մմ տրամաչափի ականանետի 2 հատ ական։ Հայկական կողմից տուժածներ չկան։
Հրադադարի կոպիտ խախտումների վերաբերյալ տեղեկացվել է Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմը։
Արցախի Խրամորթում իրավիճակն այս պահին հանգիստ է