Արցախի Խրամորթում իրավիճակը լարված է

Խրամորթում 112 ընտանիք է ապրում, այդ թվում՝ Արցախի այլ վայրերից տեղահանված։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի - Sputnik. Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքում իրավիճակը լարված է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Խրամորթի բնակիչն ասաց, որ առավոտից մինչև հիմա ադրբեջանական կողմը կրակում է գյուղի ուղղությամբ։
Բնակելի տներին և մարդկանց վնաս չի եղել, բայց մարդիկ վախեցել են։ Մի քանի կանայք և երեխաներ ինքնուրույն հեռացել են գյուղից, ընդհանուր տարհանում, սակայն, չկա։
Sputnik Արմենիայի աղբյուրները նշում են, որ Արցախի պաշտպանության բանակը զգոն է, բայց մարտական տագնապ չկա։
Հիշեցնենք, որ ադրբեջանական զինուժը ականանետից կրակել էր Խրամորթի ուղղությամբ նաև մարտի 7-ին ու 8-ին։
Հավելենք, որ Խրամորթում 112 ընտանիք է ապրում, այդ թվում՝ Արցախի այլ վայրերից տեղահանված։