Արցախի Խրամորթում իրավիճակն այս պահին հանգիստ է

Խրամորթ. Արխիվային լուսանկար
Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը հայտնեց, որ այս պահին կրակոցներ չկան համայնքի ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքում իրավիճակն այս պահին հանգիստ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը։
«Այս պահին ամեն ինչ հանգիստ է, լավ է»,–ասաց նա` հավելելով, որ կրակոցներ չկան։
Հայտնել էինք, որ երեկ գիշերը Խրամորթ համայնքում իրավիճակը լարված էր։ Sputnik Արմենիային Խրամորթի բնակիչն ասել էր, որ առավոտից մինչև գիշեր ադրբեջանական կողմը կրակում է գյուղի ուղղությամբ։
Բնակելի տներին և մարդկանց վնաս չի եղել, բայց մարդիկ վախեցել են։
Հիշեցնենք, որ ադրբեջանական զինուժը ականանետից կրակել էր Խրամորթի ուղղությամբ նաև մարտի 7-ին ու 8-ին։
Հավելենք, որ Խրամորթում 112 ընտանիք է ապրում, այդ թվում՝ Արցախի այլ վայրերից տեղահանվածներ։
Արցախում ողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը պարբերաբար խախտել են հրադադարը. ՊԲ