ԱՄՆ-ն ավելի քան 10 մլն դոլարի կորոնավիրուսային գաղտնի նախագծեր է իրագործել. ԶԼՄ

ՌԻԱ Նովոստիի լրագրողները պարզել են, որ Պենտագոնի կապալառուն Չինաստանում չղջիկների կորոնավիրուսների ուսումնասիրությամբ զբաղվել է համավարակի սկզբից ոչ շատ առաջ` մինչև 2019 թվականը ներառյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. ԱՄՆ-ն մի քանի երկրներում ուսումնասիրել է չղջիկների կորոնավիրուսը։ ԱՄՆ կառավարության կողմից այդ հետազոտությունների ֆինանսավորման ընդհանուր գումարը, ըստ փաստաթղթերի, կազմում է մոտ 10,2 մլն դոլար, որից 6,5 մլն-ը` Վրաստանում, Հայաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում և Հորդանանում, իսկ 3,7 մլն դոլարը` Չինաստանում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով ամերիկյան գերատեսչությունների փաստաթղթեր ։
Պարզվել է, որ Պենտագոնի կապալառուն՝ ամերիկյան Eco Health Alliance ընկերությունը (Նյու Յորք), Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի չինացի գիտնականների հետ միասին չղջիկների և կորոնավիրուսների նմուշներ է հավաքել համաճարակի սկսվելուց քիչ առաջ ՝ մինչև 2019 թվականը ներառյալ: Հիշեցնենք, որ Ուհանը համարվում է համավարակի վերածված COVID-19-ի տարածման էպիկենտրոնը։
EcoHealth Alliance-ը լրացուցիչ 3,7 միլիոն դոլարի չափով դրամաշնորհ է ստացել ԱՄՆ-ի Առողջապահության ազգային ինստիտուտից (NIH)՝ 2014-ից մինչև 2019 թվականը Չինաստանում չղջիկների կորոնավիրուսների հավաքման և ուսումնասիրման համար։ Այս մասին վկայում են ԱՄՆ-ի պետական ծախսերի հետևման կայքում տեղադրված փաստաթղթերը:
Սպառնալիքը դարպասի մոտ է․ ԱՄՆ-ն Ուկրաինայում տասնյակ կենսաբանական լաբորատորիաներ է ստեղծել
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը մարտի 10-ին հայտարարել էր, որ Ուկրաինայում ԱՄՆ-ի կողմից ստեղծված և ֆինանսավորվող կենսաբանական լաբորատորիաներում փորձարկումներ են անցկացվել չղջիկների կորոնավիրուսի նմուշներով: Բացի այդ, ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովի խոսքով` ԱՄՆ-ն Ուկրաինայի տարածքումՈւկրաինայի, Ռուսաստանի և հարևան երկրների միջև չվող վայրի թռչունների պաթոգենների տեղափոխման ուսումնասիրության նախագիծ է իրականացրել։
Մասնավորապես, չղջիկների և կորոնավիրուսային վարակի հետազոտությունները ՌԴ սահմանների մոտ գտնվող կենսաբանական լաբորատորիաներում Պենտագոնն անցկացրել է ոչ միայն Ուկրաինայում, այլև, 2017 թվականից սկսած, Թբիլիսիում` Ռիչարդ Լուգարի ամերիկյան կենտրոնի գաղտնի լաբորատորիայում: Նախագծի գործողության ժամկետը նախատեսվում է մինչև 2022թ.–ի հոկտեմբերի 1-ը։
Դատելով ԱՄՆ պետական պատվերների կայքում տեղադրված փաստաթղթերից՝ 6,5 միլիոն դոլարի չափով ֆինանսավորումն իրականացվում է ուղղակիորեն ԱՄՆ պաշտպանության նախարարության Սպառնալիքի նվազեցման գործակալությունից (DTRA) Արևմտյան Ասիայում՝ Վրաստանում, Հայաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում և Հորդանանում հետազոտությունների համար: Ծրագիրը նախատեսված է 5 տարվա համար և իրականացվում է ամերիկյան EcoHealth Alliance ոչ առևտրային կազմակերպության կողմից: