ԱՄՆ Կոնգրեսը կողմ է քվեարկել ՌԴ-ից էներգակիրների ներմուծումն արգելող օրինագծին

ԱՄՆ Կոնգրես. Արխիվային լուսանկար
Միացյալ Նահանգներն Ուկրաինային 13.6 մլրդ դոլարի օգնություն կհատկացնի։ Այդ օրինագիծը ևս հավանության է արժանացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի- Sputnik. ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել Ռուսաստանից նավթի և էներգակիրների ներմուծումն արգելող օրինագծին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Տեղեկացվում է, որ օրինագծին կողմ է քվեարկել պալատի 414 անդամ, դեմ՝ 17-ը։
Բացի նավթի և էներգակիրների ներմուծման արգելքից, օրինագիծը նախատեսում է ԱՀԿ-ում ԱՄՆ-ի առևտրական ներկայացուցչին կոչ անել նախաձեռնել Ռուսաստանի առևտրային զիջումների վերանայման ու այդ կազմակերպությունում ՌԴ-ի անդամակցության կասեցման հարցը:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը նաև ավանություն է տվել Ուկրաինային 13.6 մլրդ դոլարի օգնություն հատկացնելուն նախագծին։
Նշենք, որ մարտի 8–ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է, որ ԱՄՆ-ն արգելում Է ՌԴ-ից էներգակիրների ներմուծումը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։
Դրանից հետո Արևմուտքը տարբեր ոլորտներում պատժամիջոցներ է սահմանել ՌԴ–ի նկատմամբ։