Զելենսկին պետական դավաճանության համար պատասխանատվությունը խստացնող օրենք է ստորագրել

Վլադիմիր Զելենսկի
Ավելի վաղ պետական դավաճանության համար նախատեսված էր մինչև 12 տարվա ազատազրկում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետական դավաճանության համար պատասխանատվության ենթարկելու խստացման մասին օրենք է ստորագրել, որը ընդհուպ ցմահ ազատազրկում է նախատեսում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Վլադիմիր Զելենսկին ստորագրել է «Ռազմական դրության պայմաններում Ուկրաինայի ազգային անվտանգության հիմքերի դեմ հանցագործությունների համար պատասխանատվության ուժեղացման վերաբերյալ Ուկրաինայի Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է Գերագույն ռադայի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ օրենքը պետական դավաճանության և դիվերսիայի համար պատասխանատվության խստացում է նախատեսում` ընդհուպ ցմահ ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում:
Բանակցությունների 2–րդ փուլի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել հումանիտար միջանցքներ բացելու և խաղաղ բնակչությանը տարհանելու մասին։
Բանակցությունների երրորդ փուլը կայացավ մարտի 7-ին։ Հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ ռուսական կողմի սպասելիքները չարդարացան։