Վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել. դպրոցում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել

ԱԻՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ Երևանի Տ. Շևչենկոյի անվան ում ռումբի առկայության մասին ահազանգ են ստացել
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. Երևանի Տ. Շևչենկոյի անվան դպրոցի տարածքի տեղազննմանարդյունքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք` այսօր ժամը 10:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Տ. Շևչենկոյի անվան դպրոցում ռումբ կա տեղադրված:
Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի հերթապահ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խմբերը: