Թուրքիան Ղարաբաղից ավելի քան 2000 սիրիացի գրոհային է ուղարկել Ուկրաինա. ՌԻԱ Նովոստի

Զինյալները պատերազմում են ուկրաինական իշխանությունների ստեղծած օտարերկրյա լեգեոնի կազմում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Թուրքիան Ուկրաինա է ուղարկել սիրիացի գրոհայիններին, որոնք Լեռնային Ղարաբաղում էին մնացել Հայաստանի հետ հակամարտությանը մասնակցելուց հետո։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել սիրիական ընդդիմության աղբյուրը:

«Թուրքիան Սիրիայից ավելի քան 2 հազար գրոհային էր ուղարկել Լեռնային Ղարաբաղ ՝ մասնակցելու Հայաստանի դեմ 2020 թվականին ռազմական գործողություններին, և այդ գրոհայինների մեծ մասը ռազմական գործողությունների ավարտից հետո մնացել էր այնտեղ։ Թուրքիան գրոհայիններին Ղարաբաղից ուղարկել է Ուկրաինա՝ ուկրաինական բանակի կողմից հակամարտությանը մասնակցելու համար»,– ասել է աղբյուրը։

Նրա խոսքով ՝ Լեռնային Ղարաբաղից Ուկրաինա մեկնած գրոհայիններն ընդգրկվել են ուկրաինական իշխանությունների ստեղծված օտարերկրյա լեգեոնի կազմում։
ԶԼՄ-ների տվյալներով՝ 2020 թվականին թուրքական հետախուզությունը Արցախ էր ուղարկել շուրջ 2,5 հազար գրոհային, որոնցից 300-ը մահացել են, մի մասը վերադարձել է Սիրիա: Լեռնային Ղարաբաղում մոտ 1000 գրոհային էր մնացել։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում:
Բանակցությունների 2–րդ փուլի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել հումանիտար միջանցքներ բացելու և խաղաղ բնակչությանը տարհանելու մասին։
Բանակցությունների երրորդ փուլը կայացավ մարտի 7-ին։ Հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ ռուսական կողմի սպասելիքները չարդարացան։