ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, հայտնում են ՀՀ նախագահականից։
Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերին։
Նշվում է, որ երկուստեք կարևորվել և բարձր են գնահատվել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները։ Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային համագործակցության և միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման շուրջ։
Ընդգծվել է հակամարտությունների լուծման հարցերում քաղաքական երկխոսության և բանակցությունների կարևորությանը։