Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ–ի ղեկավարները հրաժարվել են Բայդենի հետ հեռախոսազրույցից

Վերջերս Սաուդյան Արաբիայի և Էմիրությունների պաշտոնյաներն ավելի խիստ են Պարսից ծոցում ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ իրենց քննադատություններում և ավելի մեծ աջակցություն են պահանջում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարները հրաժարվել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ Ուկրաինայի թեմայով հեռախոսազրույցներից, հայտնում է Wall Street Journal-ը։
«Սպիտակ տունը նախագահ Բայդենի և Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների դե ֆակտո առաջնորդների միջև հեռախոսազրույցներ կազմակերպելու անհաջող փորձ է արել, քանի որ ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինային միջազգային աջակցություն կազմակերպելու և նավթի գները զսպելու ուղղությամբ»,–հայտնել են Մերձավոր Արևելքի և ԱՄՆ պաշտոնյաները։
Վերջերս Սաուդյան Արաբիայի և Էմիրությունների պաշտոնյաներն ավելի բուռն են դարձել Պարսից ծոցում ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ իրենց քննադատություններում:
Սաուդյան Արաբիայի և Էմիրությունների պաշտոնյաները ահազանգել են, որ Բայդենի վարչակազմի օրոք իրենց հարաբերությունները Վաշինգտոնի հետ վատթարացել են: Նրանք Եմենում քաղաքացիական պատերազմին միջամտելու ավելի շատ աջակցություն են ցանկանում, որպեսզի օգնեն զարգացնել իրենց քաղաքացիական միջուկային ծրագիրը՝ հաշվի առնելով Իրանի առաջխաղացումը:
Ռուսաստանի ՊՆ-ն ցուցադրել է Դոնբասի վրա հարձակման` Կիևի պլանները հավաստող փաստաթղթերը
Էր Ռիադը նաև ԱՄՆ-ում օրինական անձեռնմխելիություն է ցանկանում արքայազն Մուհամմեդի համար։
Անցյալ շաբաթ ՕՊԵԿ+ –ը, որի կազմում է Ռուսաստանը, հրաժարվեց ավելացնել նավթի արդյունահանումը, չնայած Արևմուտքի կոչերին։