ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերն է հանձնել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի, Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդին:
Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանության Facebook-ի էջում հրապարակված լուսանկարներից պարզ է դառնում, որ հավատարմագրերի հանձնումը տեղի է ունեցել հեռավար կարգով` առանց թագուհու հետ դեմ առ դեմ հանդիպման։
Նորանշանակ դեսպանը պալատ է այցելել տիկնոջ ուղեկցությամբ։
Նորանշանակ դեսպանը պալատ է այցելել տիկնոջ ուղեկցությամբ։
Վարուժան Ներսեսյանն ընդգծել է իր հանձնառությունը հայ-բրիտանական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը:
Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդել է ՀՀ դեսպանության կազմակերպած ընդունելությունը, որին ներկա են եղել ՄԹ արարողակարգի ղեկավար, մարշալ Ալիսթր Հարիսոնը, ՄԹ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, բրիտանացի խորհրդարանականներ, հոգևորականներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:
Ալիսթր Հարսոնն իր ողջույնի խոսքում շնորհավորել է ՀՀ դեսպանին հավատարմագրերը հանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ հետագա գործունեության մեջ: