Իտալիայում դիմակավորված անձինք հարձակվել են Բելառուսի դեսպանատան վրա

Բելառուսի ԱԳՆ շենքը. Արխիվային լուսանկար
Դիմակներով անհայտ անձինք, նախազգուշական միջոցներ կիրառելով, մոտեցել են Բելառուսի դեսպանատան շենքին, պայթուցիկներ գցել դեսպանատան տարածք ու փախել են դեպքի վայրից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Հռոմում Բելառուսի դեսպանատան վրա հարձակում է տեղի ունեցել։ Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը տեղի ունեցածը ահաբեկչություն է որակել։
Հռոմի ոստիկանությունն այսօր հայտնել է, որ անցած գիշեր անհայտ անձինք խոշոր չափի ճայթուկ են պայթեցրել Բելառուսի դեսպանատան տարածքում։
Միջադեպի հետեւանքով դիվանագիտական առաքելության աշխատակիցները չեն տուժել։
Իտալական կողմը հայտարարել է օտարերկրյա հաստատության անվտանգությունն ուժեղացնելու պատրաստակամության մասին։
ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ դիմակներով անհայտ անձինք, նախազգուշական միջոցներ կիրառելով, մոտեցել են Բելառուսի դեսպանատան շենքին՝ ձեռքերում պահելով անհայտ առարկաներ։ Այնուհետև այրել են դրանք և գցել դեսպանատան տարածք, որից հետո անմիջապես փախել են դեպքի վայրից։
Բելառուսի ԱԳՆ-ն նաև հայտնել է, որ նետված իրերից մեկը չի պայթել։ Դրա զննության արդյունքում պարզվել է, որ դա վառոդով լցոնված ինքնաշեն պայթուցիկ սարք է։
ԱԳՆ-ի տվյալներով՝ պայթյունը զգալի վնաս է հասցրել դեսպանատան շենքին։ Կոտրվել են հյուպատոսարանի ապակիները, դեֆորմացվել է մետաղական նստարանը, որը պայթյունի ալիքով շպրտվել է շուրջ 1,5 մետր` ցանկապատի վրայով։ Իսկ մետաղական պահարանը 5-7 մետր այն կողմ է շպրտվել։ Տեղահանվել են նաև հյուպատոսարանի շենքի բետոնե սալիկներից մի քանիսը։
Հիշեցնենք, որ ԵՄ–ն ավելի վաղ հայտարարել էր, որ Բելառուսը Ուկրաինայի կոնֆլիկտում «համագրեսոր» երկիր է։