Ադրբեջանի տարածած հայտարարությունը ոչ մի կապ չունի իրականության հետ. Արցախի ՊԲ

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Արցախի ՊԲ–ն հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր հայկական ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակել են ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչից հետո իրենք պատասխան կրակ են բացել։
«Այս հայտարարությունը ոչ մի կապ չունի իրականության հետ. Արցախի ՊԲ-ոչ միայն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, այլև մարտի 7-ին և 8-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ականանետներից կրակել են Խրամորթ գյուղի ուղղությամբ»,– նշված է Արցախի ՊԲ–ի հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ից սկսած ադրբեջանական կողմը Ասկերանի շրջանի շփման գծի Խրամորթ-Ակնա (Աղդամ) հատվածում մի քանի անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կրակել դաշտավայրում աշխատող տրակտորիստի ուղղությամբ, այնուհետև հաջորդ օրը գյուղացիներին բանավոր զգուշացրել են լքել տարածքը: Անհաջող այս փորձերին հաջորդել են բարձրախոսով կոչերը:
Ադրբեջանցիները կրկին կրակել են Խրամորթ գյուղի վրա. խաղաղապահները տեղյակ են