ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. ՀՀ ԱԺ–ն վավերացրեց Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ) 71 մլն դոլարի վարկ ստանալու վերաբերյալ համաձայնագիրը։
Ֆինանսների փոխնախարար Վահե Հովհաննիսյանը, նախագիծը ներկայացնելիս, ասաց, որ Հայաստանի և ԱՄՀ–ի միջև համաձայնագիրը ստորագրվել է դեռ հունվարին։ Փաստաթղթի համաձայն` ԱՄՀ–ն Հայաստանին նախկինում ստորագրած ծրագրի շրջանակում 51,43 մլն ՀՓԻ (հատուկ փոխառության իրավունք) կհատկացնի։
«Հայաստանին 180 մլն ՀՓԻ փոխանցելու եռամյա ծրագիրը հաստատվել էր դեռ 2019 թվականի մայիսին»,– ասաց Հովհաննիսյանը։
Ի սկզբանե նախագիծն ուղղված էր կառուցվածքային բարեփոխումների անցկացմանը, սակայն կորոնավիրուսի պատճառով որոշվել էր երեք տրանշերից առաջինն ուղղել համավարակի հետևանքների հաղթահարմանը, ինչպես նաև 128 մլն ՀՓԻ–ի չափով լրացուցիչ միջոցներ ներգրավել։
Բյուջեի դեֆիցիտի հետ կապված որոշվել է միջոցների մի մասն ուղղել պակասուրդը ծածկելուն։
Փոխնախարարը նշեց, որ Հայաստանը ևս 25 մլն ՀՓԻ պետք է ստանա նախագծի 7-րդ վերանայումից հետո։
Ներկայիս փոխարժեքով 1 ՀՓԻ–ն մոտավորապես 1.38 դոլար է։
Նշենք, որ 2022 թվականի բյուջեի դեֆիցիտը շուրջ 490 մլն դոլար է կազմում։