ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. «Պոգոնի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը ճանաչվել է Լեհաստանի առաջնության նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Տեղեկությունը հայտնում է ակումբն իր թվիթերյան էջում։
Նոր ակումբում Բիչախչյանն անցկացրել է հինգ հանդիպում՝ դառնալով երկու գոլի և մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ։
Ի դեպ, նա ճանաչվել է նաև լեհական «Պոգոնի»՝ փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
Երկրպագուների միջև անցկացված քվեարկության արդյունքում Բիչախչյանը ստացել է ձայների 92%-ը։