«Ազիմուտը» Երևանով ամենօրյա թռիչքներ կիրականացնի դեպի Սոչի և Մինվոդի

«Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռ
Երևանից և Ստամբուլից չվերթերը կիրականացվեն ամեն օր` մարտի 10-13-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Վաղվանից մինչև շաբաթվա վերջ «Ազիմուտ» ավիաընկերությունը Երևանից և Ստամբուլից լրացուցիչ չվերթեր կիրականացնի դեպի Սոչի և Միներալնիե Վոդի։
«Ավիաընկերությունը 2022 թվականի մարտի 10-13-ը Ստամբուլից և Երևանից լրացուցիչ չվերթեր կիրականացնի դեպի Սոչի և Միներալնիյե Վոդի»,- ասված է ավիափոխադրողի պաշտոնական հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը ավիաընկերություններին խորհուրդ էր տվել օտարերկրյա հաշվառմամբ օդանավերով մարտի 6-ի կեսգիշերից դադարեցնել դեպի արտասահման, իսկ մարտի 8-ից՝ արտերկրից թռիչքները:
«FlyOne Armenia»–ն մարտի 14-ից կավելացնի Մոսկվայի ուղղությամբ չվերթերի թիվը
Գործակալությունը ՌԴ քաղաքացիներին խորհուրդ էր տվել երրորդ երկրներ թռիչքների համար օգտագործել օտարերկրյա ավիաընկերությունների կոմերցիոն թռիչքները (որոնք չեն սահմանափակում Ռուսաստանի հետ օդային հաղորդակցությունը): Իսկ ՌԴ խորհուրդ էր տրվում վերադառնալ ռուսական կամ արտասահմանյան ընկերությունների թռիչքներով, օրինակ՝ Ադրբեջանի, Հայաստանի, Ղազախստանի, Կատարի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Թուրքիայի, Սերբիայի տարածքով։
Ռուսաստանը կկառուցի իր ինքնաթիռները և կշարունակի արտասահմանյան թռիչքները. Պուտին